211652_close_icon

Հնդկաստանում երեխայի բերանից 80 ատամ են հեռացրել

views-count1725 դիտում article-date 18:21 30-12-2014
Հնդկական Գվալիոր քաղաքի փոքրիկ բնակչի բերանից բժիշկները 80 ատամ են հեռացրել: Վիրահատությունն իրականացրել են մի քանի մասնագետներ: Վերին ծնոտի հիվանդության հետեւանքով 7-ամյա երեխայի բերանում մեծ քանակության ատամներ են առաջացել: Վիրահատությունը 4 ժամ է տեւել: Բժիշկների խոսքով, եթե ծնողները ժամանակին չդիմեին իրենց, ատամների քանակությունը կհասներ 200-ի: Ամռանը վիրաբույժները մեկ այլ երեխայի բերանից հեռացրել էին 232 ատամ:

Նմանատիպ նյութեր