Եվրոպայում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Եվրոպայում թռչնագրիպի նոր դեպքերի հայտնաբերման մասին:
Վիրուսներ են հայտնաբերվել Գերմանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի թռչնաբուծական ֆերմաներում:
Ավելի վաղ H5N8 վիրուսը հայտնաբերվել էր Ճապոնիայում և Կորեայում: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում վայրի թռչուն էին բռնել, որը H5N8-ի վիրուսակիր էր: