Եգիպտոսում թռչնագրիպի նոր դեպք է գրանցվել
Եգիպտոսի Առողջապահության նախարարությունից հայտնել են , որ երկրում գրանցվել է թռչնի գրիպի վարակման երկու դեպք:
Այդպիսով՝ տարվա սկզբից մինչ այժմ վարակվածների թիվը հասել է արդեն 14-ի, որոնցից 7-ը մահացել են :
Վարակի դեպքերը արձանագրվել են Էլ-Մինյա և Սոխագ շրջանների գյուղերում:
Եգիպտոսի բժիշկները ասել են , որ թռչնագրիպով վարակվում են հիմնակնում գյուղաբնակներն այն պատճառով, որ թռչուններին պահում են տան պայմաններում: