Չերչիլի ընտանիքը երկյուղել է, որ նա կարող է իսլամ ընդունել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի (1940-1945 թթ և 1951-1955 թթ) ընտանիքը ժամանակին մտահոգվել է, որ Չերչիլը կարող է իսլամ ընդունել: Այս մասին վկայում են նամակները, որոնք հրապարակել են բրիտանական լրատվամիջոցները:
Քեմբրիջի համալսարանի գիտնական Ուորրեն Դոքթերը հայտնաբերել է 1907 թվականին գրված մի նամակ, որը գրել էր Չերչիլի եղբոր՝ Ջեք Չերչիլի ապագա կինը՝ Գվենդոլին Բրեթը: «Խնդրում եմ, չընդունես իսլամ: Ես քո մեջ արևելյան հակումներ եմ նկատում և դու նմանվում ես փաշայի»,-գրել էր Բերթին: Պատասխան նամակում Չերչիլը գրել էր, որ կցանկանար իսլամ ընդունել:
Ուորրեն դոքերի համոզմամբ՝ չնայած Չերչիլը հիանում էր մուսուլմանական մշակույթով, որի հետ առնչվել էր Սուդանում իր ծառայության ընթացքում, սակայն երբեք էլ լուրջ չի ընդունել իսլամը և ավելի շատ աթեիստական հայացքներ է ունեցել:
1940 թվականին նա հաստատեց Լոնդոնում կենտրոնական մզկիթ կառուցելու նախագիծը և շինարարության համար պետբյուջեից հատկացրեց 100 հազար ֆունտ ստեռլինգ: