Հայաստանի քաղաքացին Թուրքիայում իսլամ է ընդունել
Հայաստանի քաղաքացի Զաիրա Պողոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է Թուրքիայում, մահմեդականություն է ընդունել, հաղորդում է [url=http://www.ermenihaber.am/am/news/2015/06/11/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4/59517]Ermenihaber.am[/url]-ը՝ հղում անելով թուրքական «Hürriyet» թերթին:
Զաիրա Պողոսյանը, ուսումնասիրելով իսլամը, ազդվել է և մուսուլման դառնալու համար դիմել Բոլու քաղաքի մուֆթիին (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Զաիրան, Բոլու քաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ, արտաբերելով իսլամի վկայությունը դարձել է իսլամի հետևորդ: Սահմանված արարողությունից հետո նա իր համար ընտրել է նոր անուն՝ Զեհրա:
Մանրամասները՝ [url=http://www.ermenihaber.am/am/news/2015/06/11/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B4/59517]այստեղ[/url]: