Ալժիրի նավթարդյունաբերության նախարար Յուսեֆ Յուսֆին կոչ է արել ՕՊԵԿ-ի (նավթ արտահանող երկրների կազմակերպությունը) անդամ պետություններին կրճատել նավթարդյունահանման ծավալներն և այդկերպ բարձրացնել «սև ոսկու» գինը, հաղորդել է BBC-ն:
Նավթային գնանկումից Ալժիրը ներկա պահին տնտեսական մեծ դժվարությունների առաջ է կանգնած, քանի որ նավթի վաճառքից ստացված եկամուտների 60%-ն ուղղվում է դեպի երկրի պետբյուջեն: