211652_close_icon
views-count1214 դիտում article-date 14:18 17-02-2014

Ադրբեջանում արագորեն նվազում է նավթարդյունահանումը

Այս տարվա հունվար ամսին Ադրբեջանում արդյունահանվել է 3,6 մլն տոննա նավթ, ինչը 5,3%-ով պակաս է 2013 թվականի հունվարի ցուցանիշից: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական վիճակագրության հանձնաժողովի հայտարարությանը: Նույն հայտարարության մեջ նշվում է նաև, որ հունվարին արդյունահանվել է 1,6 մլրդ խմ գազ, ինչը 6,7%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ: 6,7%-ով նվազել է նաև արդյունաբերական արտադրությունը,սակայն 5,6%-ով աճել է նավթային արդյունաբերությունը:

Նմանատիպ նյութեր