Վենեսուելայում թալանել են 300 զբոսաշրջիկի
Վենեսուելայի հարավում զինված եւ դիմակավորված յոթ տղամարդ թալանել է ափին հանգստացող զբոսաշրջիկներին:
Վերջիններիս վախեցնելու համար նրանք մի քանի անգամ օդ են կրակել: Միջադեպի ժամանակ, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
Բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել՝ ոստիկանությանը մեղադրելով անգործության համար: