Իսլամիստները քլոր են օգտագործում. իրաքյան քրդեր
Իրաքյան քրդերը հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները երկրի հյուսիսում անցկացված գործողության ժամանակ քլորի գազ են կիրառել:
Քրդերն իսլամիստների հունվարյան հարձակումից հետո փորձաքննության են տարել գրունտի նմուշ: Լաբորատոր անալիզը ցույց է տվել քլորի գազի պարունակություն: Հիշեցնենք, որ տվյալ նյութի կիրառումն արգելված է միջազգային համաձայնագրերով:
Իսլամիստներին մի քանի անգամ մեղադրել են Սիրիայում եւ Իրաքում քիմիական նյութեր կիրառելու մեջ: Քլորը խեղդող հատկություն ունի, թեւ բաց տարածության մեջ կիրառելու դեպքում վտանգ չի ներկայացնում: