«Էբոլա»-ով հիվանդ երեխաներին փորձում են զվարճացնել. տեսանյութ
Աֆրիկյան Սյերա Լեոնեի քաղաքներից մեկում` Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կենտրոնում, «Էբոլա»-ով հիվանդ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպվել:
Աշխատակիցները տոնական երգեր են կատարել եւ պարել` փորձելով երեխաների համար բարձր տրամադրություն ապահովել:
Հիշեցնենք, որ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Սյերա-Լեոնեում զանգվածային միջոցառումներն արգելված են: