ԱՄՆ-ում մահացել է «էբոլա»-ով հիվանդ բժիշկը. տեսանյութ
Սիերա-Լեոնեում «էբոլա»-ով վարակված եւ բուժման նպատակով ԱՄՆ տեղափոխված բժիշկը մահացել է, հայտնում է Euronews-ը:
Մարտին Սելիային տեղափոխել էին ԱՄՆ-ի այն բուժհաստատություններից մեկը, որը մասնագիտացված է «էբոլա»-ով հիվանդների բուժման գործում:
Վիրաբույժին տեղափոխել են կրիտիկական վիճակում, բժիշկները մի քանի օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն` ապարդյուն: