211652_close_icon
views-count1622 դիտում article-date 10:37 11-06-2014

Գյուղնախարարը շարունակում է զվարճացնել․ Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»: Երբ վաճառողուհին պատասխանել է՝ 80 դրամ, Սերգո Կարապետյանը զայրացած նախատել է կնոջը, թե «էդքան էժա՞ն… կրա՞կն ես ընկել ձեռը, գոնե 100 դրամ ծախի»: Մինչդեռ դդմիկն այլ տեղերում այս օրերին ավելի էժան է: Գյուղացու մասին մտահոգվելու յուրօրինակ ձեւ է գտել գյուղնախարարը, ով շուկայի գներից, փաստորեն, անտեղյակ է»:

Նմանատիպ նյութեր