Բելգիացին 25 միլիոն եվրո է շահել
Բելգիայի մի բնակիչ Euromillions համաեվրոպական լոտոյի խաղարկության ժամանակ 25 միլիոն եվրո է շահել:
Ըստ լրատվամիջոցների, ամեն անգամ բելգիացիները իրենց սիրելի լոտոյի խաղարկության վրա ընդհանուր հաշվով ծախսում են միջինը 3-5 միլիոն եվրո:
Լոտոյի պատմության մեջ արդեն 26 բնակիչ միլիոնատեր է դարձել:
Euromillions-ի կանոններով, շահողը իրավունք ունի չհրապարակել իր անունը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Բելգիայի մեկ այլ քաղաքացի 68 միլիոն եվրո էր շահել: