211652_close_icon

Ղրիմում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

views-count1019 դիտում article-date 13:51 27-12-2014
Այս գիշեր ամբողջովին վերականգնվել է Ղրիմի էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ինչպես հայտնում է Interfax գործակալությունը, հղում անելով Ղրիմի ԱԻՆ-ին, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է ժամը 00:10-ին: Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ուկրաինան մասամբ է վերականգնել Ղրիմի էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնել է Ղրիմի էներգետիկայի նախարար Սերգեյ Ոգորովը: Հիշեցնենք, որ Ղրիմը 2 անգամ ամբողջովին հոսանքազրկվել էր «Ուկրէներգո» ընկերության կողմից:

Նմանատիպ նյութեր