Վերականգնվել է ռուսական գազի մատակարարումը Հայաստան
Հյուսիս-Հարավ գլխավոր գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Վերանորոգվել է 1200 միլիմետրանոց գազատարը և ժամանակավորապես վերականգնվել է Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Այս մասին հայտնում է Georgia Online-ը: Կապույտ վառելիքի մատակարարումը վերսկսվել է առավոտյան ժամը 10:00-ից:
Հիշեցնենք, որ գազամատակարարումը դադարեցվել էր Դարյալի կիրճում սողանքներից առաջացած փլուզման պատճառով, քանի որ վնասվել էր գազատարի վրացական հատվածը:
Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլիի խոսքով՝ առաջիկա 2 շաբաթների ընթացքում կկառուցվի գազատարի նոր հատված: