Կոնգոյում նավ է խորտակվել
Կոնգո գետում համանուն դեմոկրատական հանրապետությանը պատկանող նավ է խորտակվել: Նախնական տեղեկություններով` 30 մարդ է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի, սակայն երկրի իշխանությունները միայն այսօր են հայտարարել այդ մասին:
Դեպքից հետո Իսանգիում բողոքի ակցիաներ են անցկացվել: Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: