Պակիստանում ԱՄՆ-ի անօդաչուների հարվածներից նվազագույնը յոթ զինյալ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի հետ սահմանին:
Հարվածներից մեկը հասցվել է Թալիբների ռազմաբազայի ուղղությամբ, ինչի հետեւանքով չորս զինյալ է մահացել:
Մեկ այլ հարվածով էլ ուզբեկական ռազմաբազայում երկու հոգի է սպանվել: ԱՄՆ-ն Պակիստանի դժվարանցանելի հատվածներում անօդաչուների կիրառությունն անհրաժեշտություն է համարում` իսլամիստների դեմ պայքարելու համար: