Սիրիայում 5 ադրբեջանցի զինյալներ են սպանվել
Սիրիայում կառավարական զորքերի և զինված գրոհայինների միջև մարտերում սպանվել են ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող 5 ադրբեջանցի զինյալներ:
Տեղեկության համաձայն, սպանվածների մեծ մասը Սիրիա էին մեկնել Սումգայիթից: Մոջահեդները համացանցում հրապարակել են վերջիններիս անունները և լուսանկարները: Նրանք են՝ Խանզալ Սումգաիթլին, Աբդուլ Վահիդ Սումգաիթլին, Աբդուլմալիկ Սումգաիթլին, Ադու Դավիդ Սումգաիթլին և Աբդու Ռազզակը:
Նշենք, որ Սիրիայի պատերազմում մինչ օրս սպանվել է 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդ:


