Ադրբեջանում ռազմածովային ուժերի ծառայողն ինքնասպանություն է գործել
Բաքվի Սաբայիլի շրջանի տներից մեկում հայտնաբերվել է Գուսարի շրջանի բնակիչ, 24-ամյա Մայիս Գուսար օղլու դին՝ կախված:
Ինչպես հաղորդում է haqqin.az պորտալը, վերջինս դռնից իր փողկապի միջոցով կախվելով՝ մահացել է: Գուսար օղլուն հանդիսանում էր Ադրբեջանի ռազմածովային ուժերում: Ըստ նախնական տվյալների՝ նա ինքնասպանությունը գործել է բանկերից մեկին ունեցած խոշոր պարտքի պատճառով: