Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome (А759) հետախուզանավը Բոսֆորի նեղուցի միջոցով մուտք է գործել Սև ծով
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Dupuy de Lome (А759) հետախուզանավը Բոսֆորի նեղուցի միջոցով մուտք է գործել Սև ծով: Այս մասին հայտնում է Blackseanews.net-ը:
Ընթացիկ տարում սա նրա արդեն հինգերորդ մուտքն է Սև ծով: ՆԱՏՕ-ն Սև ծովում այս և նմանատիպ այլ ռազմանավերի գտնվելը դիտարկում է որպես Ուկրաինային աջակցության ցուցաբերում` կապված ռուսական ագրեսիայի դեմ պայքարի հետ:
Ֆրանսիայի ՊՆ-ը հայտնել է, որ Dupuy de Lome-ը որսալու է արբանյակների ազդանշանները, ինչը հնարավորություն կտա ահաբեկչության դեմ պայքարում գտնվել մեկ քայլ առաջ: