1314 դիտում
12:00 01-12-2015
Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է, որ ոստիկանության ծառայողն անցել է պաշտոնեական լիազորությունները
Գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից նշված բաժին են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոդերձի Գ.-ն, Էդուարդ Գ.-ն և Զվիադի Թ.-ն: Վերջիններիս անձնական խուզարկությամբ՝ Գոդերձի Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.1 գրամ քաշով, Էդուարդ Գ.-ի տաբատի գրպանից` 5.35 գրամ քաշով, իսկ Զվիադի Թ.-ի տաբատի գրպանից՝ 5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննական մարմինը Վրաստանի Հանրապետության հիշյալ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել գողության փորձ կատարելու և թմրամիջոց ապօրինի պահելու համար, և վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այնուհետև հիշյալ քրեական գործով մեղադրյալ, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Էդուարդ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում կատարված իր անձնական խուզարկության ընթացքում անծանոթ ոստիկանն իր տաբատի գրպանի մեջ է գցել պոլիէթիլենով փաթեթավորված նյութ և անմիջապես հանելով՝ հայտարարել է, թե այն, իբր, իր տաբատի գրպանից է գտել, սակայն իրականում տվյալ նյութն իր մոտ չի եղել ու իրեն չի պատկանում:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
14:49 20-04-2016
Քրեական դատավարության մասնակիցը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրգործ
Այս բաժնից
685 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2011 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
916 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց