Շվեդիայում անհայտ անձինք մզկիթ են այրել
Շդեդիայի Էսկիլստուն քաղաքի մզկիթը չարագործները փորձել են այրել:
Լրատվամիջոցները հայտնում են, որ կրակի պահին մզկիթում մոտ 20 մարդ է եղել: 5 հոգու վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց գազից թունավորման հետևանքով: Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ականատեսների վկայությամբ, մինչ մզկիթում կրակի բոցավառվելը, պատուհանից անհայտ ծագման ինչ-որ առարկա է ընկել դեպի ներս:
Մզկիթը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում, այդ պատճառով մի քանի բնակիչներ ևս մեկուսացվել են:
Իրավապահները սկսել են հետաքննությունը, սակայն մեղավորները դեռ չեն հայտնաբերվել: