Ադրբեջանում մզկիթ են այրել
Ադրբեջանի ԶԼՄ-ները հայտնում են, որ այս գիշեր անհայտ անձինք հրդեհել են Ղարաչուխուր գյուղում գտնվող մզկիթը:
«Երկու մարդ հարձակվել են մեր պահակի վրա և ծեծի ենթարկել նրան, իսկ հետո մտել մզկիթ ու հրդեհել այն: Այրվել են գորգերը, կոտրվել են լուսամուտների ապակիները»,-պատմել է մզկիթի սպասավոր Միրմահմուդ Ֆաթթաևը:
Ոստիկանությունը որոնում է մզկիթն այրողներին: