Բաքվում տեղադրված ամանորյա եղևնիներից մեկն այրվել է
Բաքվի Բալաջարի զբոսայգում տեղադրված ամանորյա մեծ եղևնին սկսել էր այրվել: Եղևնու մոտ գտնվող մարդիկ այս ու այն կողմ են փախել: Հրշեջ-փրկարարներն ուշանում էին, իսկ որոշներն էլ ծաղրանքով ասում էին. «Սպասում ենք, որպեսզի Ձմեռ Պապը գա և հանգցնի կրակը»: