Նավթի գինն աննշան բարձրացել է
Brent Տեսակի նավթի գինն այսօր կազմել է 1 բարելի դիմաց 60 ԱՄՆ դոլար:
Նյույորքյան NYMEX (New York Mercantile Exchange) առևտրային բորսայի էլեկտրոնային տվյալներով տեխասյան WTI նավթն այսօր թանկացել է 0,23 դոլարով և կազմել 56,10 դոլար՝ 1 բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent-ը թանկացել է 0,34 դոլարով՝ կազմելով 1 բարելի դիմաց 60.52 դոլար: