Աֆղանստանի իշխանությունները նոր մայրաքաղաք կկառուցեն
Լրատվամիջոցները հայտնում են, որ Աֆղանստանում պատրաստվում են Նոր Քաբուլ քաղաքը կառուցել:
Kabul New City Development ոչ պետական կազմակերպության փոխնախագահ Էլհամ Օմար Խոտակին հայտնել է՝ Նոր Քաբուլ կառուցելու համար անհրաժեշտ է միայն նախագահի համաձայնությունը, որպեսզի սկսվի շինարարությունը:
Նոր քաղաքը կհիմնվի Խադջի-Ռավաշ և Բահրամի օդանավակայանների հարևանությամբ, ուր տեղակայված է ԱՄՆ ռազմական բազան:
Նախատեսվում է, որ նոր քաղաքի մակերեսը նախկինից ավելի մեծ կլինի և կծախսվի մոտ 80 միլիարդ դոլար:
Նոր Քաբուլի նախագիծը կազմվել էր դեռևս 8 տարի առաջ, սակայն աշխատանքները հետաձգվել են ներքաղաքական իրավիճակի պատճառով: