Իրանը նոր սպառազինություններ է ցուցադրել
Իրանի պաշտպանության նախարարությունն այսօչ ցուցադրել է զպառազինության բնագավառում իր նոր ձեռքբերումները։ Այդ մասին հայտնում է Իրանի ՊՆ կայքը։
Այսպես, ցուցադրվել են Fajr-5, ПЗРК Misagh-3 տիպի հրթիռները, ինչպես նաև իրանական արտադրության նոր նռնականետ-ատրճանակը։
«Այդ ձեռքբերումները, որոնք ցուցադրվեցին այսօր, ընդլայնում են պաշտպանության ոլորտում մեր հնարավորությունները»,-հայտարարել է Իրանի պատպանության նախարար Հոսեին Դեհգանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Իրանը հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումն իրականացրեց, ինչն էլ առաջ քաեց ԱՄՆ-ի դժգհությունը և նոր պատժամիջցներ սահմանվեցին վերջինիս կողմից։ Թեհրանը հայտարարում է, որ ինքը չի խախտում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը։