ԱՄՆ-ի դատախազությունը դեմ է Ցարնաևի դատավարությունը հետաձգելուն
ԱՄՆ-ի գլխավոր դատախազությունը դեմ է հանդես եկել 2013 թվականին բոստոնյան մարաթոնում ահաբեկչություն իրականացրած Ջոհար Ցարնաևի գործով դատավարությունը հետաձգելու պաշտպանական կողմի առաջարկին:
Դատավարությունը նշանակված է 2015 թվականի հունվարի 5-ին: Մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ ոչ փաստաբանները և ոչ էլ իր պաշտպանյալը բավարար ժամանակ չեն ունեցել՝ ծանոթանալու գործում առկա բոլոր փաստաթղթերին և վկայություններին, սակայն դատախազությունը դեմ է եղել դատավարությունն այլ օր տեղափոխելուն:
Ջ. Ցարնաևը կարող է մահապատժի ենթարկվել, եթե ապացուցվի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ նրա մասնակցությունը: Հիշեցնենք, որ մարաթոնյան վազքի ժամանակ մեկը մյուսին հաջորդող պայթյունների հետևանքով մահացել է 3 մարդ, իսկ 260-ից ավելի ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: