Ուկրաինայում պատգամավորների ուղղությամբ նռնակ են նետել. տեսանյութ
Կիևի կենտրոնում գտնվող հյուրանոցի մոտ մի երիտասարդ նռնակ է նետել Գերագույն ռադայի պատգամավորների ուղղությամբ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Կիևի ոստիկանության քրեափորձագետները պարզում են, թե արդյոք այն եղել է РГД-5, թե՞ լուսաձայնային:
Նռնակը նետելուց հետո չարագործը փախել է Կչեպոստնոյ խաչմերուկի ուղղությամբ, որտեղ ևո մեկ նռնակ է նետել իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններից մեկը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: