Քրդերի ինքնապաշտպանական ուժերը երեկ երեկոյան Իրաքի Քոբանի քաղաքի վրայով հետախուզական թռիչք կատարող ԻԼԻՊ-ին պատկանող 2 անօդաչու թռչող սարք են կործանել: Այս մասին հաղորդել է Ալ-Մայադին հեռուստաալիքը:
DGI Phantom-2 անօդաչուները խոցվել են Մոսուլում տեղակայված ռազմաբազաների մոտակայքում: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քուրդ զինյալներին հաջողվել է ոչնչացնել նաև ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարներից մեկին՝ Աբու Մուսաբ ար-Ռումեյլիին:
Ահաբեկիչներն ազգությամբ սաուդցի վարձկանին էին վստահել Քոբանիի հյուսիսում Քրդական մշակութային կենտրոնի պաշտպանությունը, որի վրա 2 նախօրեին հարձակում էին կատարել քուրդ զինյալները: Շենքում գտնվող ահաբեկիչները փորձել են ինքնապաշտպանություն ցույց տալ, սակայն դա նրանց չի հաջողվել: