ԻԼԻՊ-ի զինյալները Իրաքում բազմաթիրախային մարտական ուղղաթիռ են կործանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները իրաքյան բանակին պատկանող մարտակն EC635 բազմաթիրախային ուղղաթիռ են վայր գցել, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Presse-ին:
Ուղղաթիռը խոցվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 100 կմ դեպի հյուսիս՝ Սամարրա արվարձանի մոտակայքում: Ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ՝ ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգի միջոցով: