Հնդկաստանում հեղեղումները 127 մարդու կյանք են խլել
Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգում հեղեղումներից տուժել է 8.3 մլն մարդ, աղետը խլել է 127 մարդու կյանք: Հայտնում են հնդկական լրատվամիջոցները:
Իշխանություններն իրականացնում են փրկարարական աշխատանքներ, օգնություն է հատկացվում հեղեղումներից տուժածներին:
Օդերևութաբանները նշում են, որ առաջիկայում տեղումներն ավելի քիչ են լինելու և շարունակվելու են միայն առանձին շրջաններում: