Հնդկաստանում խիստ շոգ եղանակն արդեն 165 մարդու կյանք է խլել
Հնդկաստանի հարավում տիրող տապից արդեն 165 մարդ է մահացել, ավելի քան 500 հոգի ստացել լուրջ արևահարություն, հաղորդում է Times of India-ն:
Այդ երկրի հիդրոմետ ծառայությունը հաղորդել է, որ օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Անդհրա-Պրադեշ նահանգի Մաչիլիպատնամ և Տունի քաղաքներում՝ +47 ºC՝ գերազանցելով նորման 7-8 աստիճանով: Մայրաքաղաք Դելիում գրանցվել է +46 ºC: Խնդիրը մեծացնում է այն հանգամանքը, որ նշված նահանգներում ջրի պակաս կա:
Իշխանությունները կոչ են արել բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները և խուսափել փողոց դուրս գալուց: