211652_close_icon
views-count2457 դիտում article-date 12:43 13-11-2021

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շահագործման ենք հանձնում Երևանի սքեյթ-պարկը, շների պարկը և Օղակաձեւ այգու վերականգնված հատվածը: Այս մասին Երեւանի հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Հավատարիմ մեր նախընտրական ծրագրին՝ վերականգնում ենք Երևանի կանաչ տարածքնեը և հանգստի գոտիները:

Շահագործման ենք հանձնում Օղակաձև այգու 6-րդ հատվածը՝ ավելի քան 12 հեկտար մակերեսով:

Այգին ազատեցինք ապօրինի շինություններից, բետոնից մաքրեցինք ու կանաչապատեցինք շուրջ 50 000 քմ տարածք, թարմացրեցինք ծառերը և տնկեցինք 8600 ծաղիկ, հիմնեցինք ավելի քան 4400 քմ սիզամարգ, անցկացրեցինք նոր լուսավորության ցանց՝ 111 նոր լուսատուներով, ներդրեցինք ոռոգման նոր համակարգ՝ 5450 գծամետր խողովակներով, ինչպես նաև՝ այգու տարածքում հիմնեցինք երկու թեմատիկ պարկ՝ շների զբոսանքի այգին եւ սքեյթ-պարկը»,- տեսանյութում ասում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր