«Էբոլա»-ից հերթական բժիշկն է մահացել
Սյերա-Լեոնեում «Էբոլա»-ից հերթական բժիշկն է մահացել՝ երկրի առաջատար գիտաշխատող Վիկտոր Ուիլլոուբին:
Մինչ այդ Սյերա-Լեոնե էր ուղարկվել վիրուսի դեմ դեղամիջոցը: Բժիշկները վստահ էին, որ դրանով ցանկալի արդյունք կգրանցվի, սակայն դեղամիջոցի հասնելուց ժամեր առաջ Ուիլլոուբինը մահացել էր:
Նա երկրում «էբոլա»-ից մահացած 12-րդ բժիշկն է: