211652_close_icon
views-count28279 դիտում article-date 15:13 29-12-2022

Արտակարգ դեպք «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնում․ 25-ամյա ծննդկանի պտուղը մահացել է․ ամուսինը մեղադրում է տեղի բժիշկներին․ գլխավոր բժիշկն էլ ոստիկանություն է կանչել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոցում բուժանձնակազմի հետ վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մենել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ բժիշկների հետ վիաճաբանություն կատարող անձը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Վահագն Կ․-ն է։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր 25-ամյա կնոջը բերել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է երեխա ունենար, սակայն հիվանդանոցում հայտնել են, որ պտուղը մահացած է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանություն ահազանգողը եղել է «Եղեգնաձոր» բժշական կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանը։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչներն էլ պարզել են, որ պտուղը մահացած վիճակում գնտվում է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի ծննդատանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր