211652_close_icon
views-count955 դիտում article-date 17:38 24-12-2014

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև

Դեկտեմբերի 24-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից` Թուրքմենստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը: Երկուստեք բարձր գնահատվեց հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում նշվեց դեկտեմբերի 23-ին Երևանում հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, սպորտի և զբոսաշրջության, ինչպես նաև մշակութային-հումանիտար բնագավառներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացման ու խորացման անհրաժեշտությունը: Քննարկվեցին հայ-թուրքմենական իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային զարգացումներին:

Նմանատիպ նյութեր