ԱՄՆ-ում վերջին օրերին երկու երկարակյաց է մահացել:
Իլինոիս նահանգի Ռոկֆորդ քաղաքում մահացել է 110-ամյա ԱՄՆ-ի քաղաքացի Կոնրադ Ջոնսոնը: Նա երկրի ամենատարեց տղամարդն էր, ում տարիքը պաշտոնապես հաստատվել էր: Նա լիովին առողջ է եղել և միայն վերջին մի քանի ամսում է ձեռնափայտով ման եկել:
Բացի այդ, լրատվամիջոցները հայտնում են, որ մեկ այլ երկարակյաց՝ 114-ամյա Աննա Ստոերը նույնպես մահացել է: Հետաքրքրական է այն փաստը,որ նա ցանկացել է գրանցվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ծանոթների հետ շփվելու համար, սակայն նրա ծննդյան թիվը կայքի համակարգում չի եղել: Նա ստիպված խաբել է՝ գրանցվելով 1905թ-ով, որը «Ֆեյսբուք»-ի ծրագրավորողների կողմից նշված է որպես ամենավաղ տարիք: