14399 դիտում
20:26 28-06-2016
Ալավերդիում նշվեց Հայաստանի ամենաերկարակյաց պարբերականներից մեկի՝ «Պղնձի ֆրոնտում» թերթի առաջին համարի լույսընծայման 85-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 28-ին, Ալավերդիում հանրապետության ամենաերկարակյաց պարբերականներից մեկի՝ «Պղնձի ֆրոնտում» թերթի առաջին համարի լույսընծայման 85-ամյակին հոբելյանն էր:
1963թ.-ից թերթն իր ընթերցողներին ներկայացավ որպես «Լոռի», իսկ 2003թ.-ից մինչ օրս այն դարձավ «Թումանյանական աշխարհ»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Թումանյանի ոստիկանապետ Վահագն Մոսինյանը, դպրոցների տնօրեններ, բազմաթիվ պաշտոնյաներ և թերթի ընթերցողներ:
Հոբելյանական արարողությունը իր ելույթով գեղեցկացրեց «Լազուր» ժողգործիքների համույթը, իսկ Ալավերդու թատրոնի դերասանները բեմականացրեցին թերթի ծնունդը:
Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին թերթի` արդեն 13-րդ խմբագիր Արարատ Թամրազյանը, լրագրողներ Մացակ Անթառամյանը, Վաղարշակ Ղորխմազյանը և այլք:
Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Ալավերդու հեգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի աղոթքով:
Քաղաքապետարանի, մարզպետի և «Էլցանցեր»-ի կողմից թերթի խմբագրակազմը արժանացավ ծաղկեփնջերի, դիպլոմների և նվերների:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8955 դիտում
23:18 19-02-2018
Թբիլիսիում մեծ շուքով նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-ամյա հոբելյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1042 դիտում
12:59 20-06-2014
Հայաստանում նշվեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի 10-ամյա հոբելյանը