Կանադայում թռչնագրիպ է տարածված
Կանադայի Բրիտանական Կոլումբիա կոչվող շրջանում թռչնագրիպը մեծ տարածում է գտել:
Մոտ 250.000 գլուխ թռչուն ենթակա է ոչնչացման:
Ստուգումների արդյունքում հնդկահավերի և բրոյլեր տեսակի հավերի մոտ H5N2 վիրուս է հայտնաբերվել:
Համաճարակը տարածվել է մի շարք ֆերմերային տնտեսությունների վրա, դրա պատճառն են հանդիսանում չվող թռչունները:
Ի դեպ, վերջին 10 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է այս շրջանում համաճարակը տարածվում: