«Չելսի»-ն կրկին ստանձնեց Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարի դերը. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի վերջին խաղում առաջատար «Չելսի»-ին «Բրիտանիա Սթեդիում» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ խփեց «Սթոք Սիթի»-ի դարպասը:
Խաղի մեկնարկում հյուրերի կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերին գլխի հարվածով եզրափակեց Սեսկ ֆաբերագասի փոխանցումը: 78-րդ րոպեին արդեն աչքի ընկավ Ֆաբրեգասը, օգտվելով Էդեն Ազարի փոխանցումից:
Այս հաղթանակի շնորհիվ «Չելսի»-ին վաստակեց 42 միավոր և 3 միավորով առաջ անցավ իրեն հետապնդող «Մանչեսթեր Սիթի»-ից:
[b]«Սթոք Սիթի» - «Չելսի»՝0:2[/b]
Գոլեր՝ Թերի 2՛, Ֆաբրեգաս 78՛