Լա Լիգայի 22-րդ տուրից հետո առաջնությունում ի հայտ եկավ միանձնյա առաջատարը: Այդ ակումբը դարձավ Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը օգտվեց իր անմիջական մրցակիցների` «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի միավորների կորստից և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Դիեգո Սիմեոնեի սաները Մադրիդում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին «Ռեալ Սոսիեդադ»-ի նկատմամբ: Մադրիդցիների կազմում իր վերադարձը գոլով նշանավորեց բրազիլացի Դիեգոն, ով հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրեց թիմի շարքերը: Նշենք, որ բրազիլացին հանդիսանում է Վոլֆսբուրգ-ի խաղացողը, սակայն Ատլետիկո-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: Դիեգոն 2012 թվականի ընթացքում կրկին վարձակալական հիմունքներով հանդես է եկել իսպանական ակումբի կազմում:
«Ատլետիկո» - «Ռեալ Սոսիեդադ»`4:0
Գոլեր` Դավիդ Վիլյա 38', Դիեգո Կոստա 72', Միրանդա 74', Դիեգո 87'