Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլ»-ը չորս անպատասխան գնդակ ուղարկեց լոնդոնյան թիմի դարպասը: Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները վաստակեցին 71 միավոր և ստանձնեցին առաջնության առաջատարի դերը: Երկրորդ տեղը զբաղեցնող «Չելսի»-ին իր ակտիվում ունի 69 միավոր, իսկ ահա «Մանչեսթեր Սիթի»-ն 67 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Քաղաքայինները» ի տարբերություն «Չելսի»-ի և «Լիվերպուլ»-ի, երկու խաղ պակաս են անցկացրել:
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»`4:0
Գոլեր` Քաբուլ 2' (ինք), Սուարես 25', Կոուտինյո 55', Հենդերսոն 75'