953 դիտում
10:42 23-12-2014
Բացվել է «Հայերը Ստավրոպոլում» ցուցահանդեսը
Օրերս Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլ քաղաքի Պրոզրիտելևի և Պրավեի անվան արգելոց-թանգարանում բացվել է «Հայերը Ստավրոպոլում» ցուցասրահը:
Երկար ժանամակ սրահի ազգագրության բաժինը համալրված չէր, քանի որ այնտեղ ներկայացված չէին այդ երկրամասում մեծ թիվ կազմող հայերի մշակութային ավանդույթները:
Նոր ցուցասրահը համալրվել է շնորհիվ «Նաիրի» հայ ազգային-մշակութային ինքնավարության հետ համատեղ: «Նաիրի»-ի և թանգարանի աշխատակիցների համատեղ ուժերով հաջողվել է պատմության մի շարք ցուցանմուշներ հավաքագրել և ցուցադրել թանգարանում:
Այնտեղ ներկայացվել են բոլոր այն պատմական նյութերը, որոնք բնութագրում են հայերի՝ Ստավրոպոլի երկրամասում երեք փուլով հաստատվելու մասին:
1-ին փուլում՝19-րդ դարի սկզբին, այստեղ են տեղափոխվել մոտ 50 ընտանիք՝ Նոր Նախիջևանից (ներկայիս Ռոստովի շրջանից): Հայերի՝ այստեղ հաստատվելու 2-րդ ալիքը 1915թ-ից էր, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: 3-րդ ալիքը 1980-1990թթ-ի Ղարաբաղյան պատերազմի տարիներից և Սպիտակի երկրաշարժից հետո էր:
Նմանատիպ նյութեր
5349 դիտում
21:24 24-11-2016
Տեղի ունեցավ պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի «Հայերը Թուրքիայում» լուսանկարների ցուցահանդեսը
1084 դիտում
13:18 31-01-2014
Ստավրոպոլում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու արձագանքները
3035 դիտում
11:33 07-08-2014
Ստավրոպոլում 5-ամյա երեխա է մահացել ծանրաձողի հարվածից
Այս բաժնից
928 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1261 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
862 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում