Ստավրոպոլում 5-ամյա երեխա է մահացել ծանրաձողի հարվածից
Ողբերգությունը տեղի է ունեցել Ստավրոպոլի ֆիտնես ակումբներից մեկում: 5-ամյա Դիմա Կ.-ն այնտեղ է եղել մայրիկի և տատիկի հետ: Մինչ մեծահասակները մարզվում էին, երեխան կախվել է ծանրաձողից, ինչն էլ պոկվել է ու ընկել նրա գլխին: Այս մասին է հայտնում LifeNews-ը:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները երեխային հայտնաբերել են ողնաշարային կոտրվածքներով և կլինիկական մահվամբ հոսպիտալացրել են երեխային: Չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին՝ մանկան կյանքը փրկելու համար, որոշ ժամանակ անց երեխան մահացել է ստացված վնասվածքներից: