211652_close_icon
views-count3604 դիտում article-date 14:22 18-09-2018

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները մեղադրվում կոռուպցիայի մեջ

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները ղեկավարել է կոռուպցիոն մեծ ցանց, որն առնվազն 87 անգամ փողով լի ճամպրուկներ է բերել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող նրա տուն: Այդ մասին է վկայում երկուշաբթի նրա դեմ ներկայացված մեղադրանքը, հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2018/sep/17/cristina-fernandez-indicted-argentina-president-corruption]The Guardian[/url]-ը: Դաշնային դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կողմից ներկայացված կոռուպցիոն մեղադրանքը Արգենտինայի նախկին նախագահի դեմ ներկայացված առաջին նման խոշոր մեղադրանքն է: Մեղադրանքի համաձայն՝ Քիրշները 2007-2015թթ. նախագահի պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում կաշառք է ստացել շինարարական ընկերություններից՝ հանրային աշխատանքների պայմանագրերի դիմաց: Մեղադրանքում նշվում է, որ կոռուպցիոն ցանցը, որում ընդգրկված են եղել գործարարներ, պետական պաշտոնյաներ, հիմնել է նրա այդ ժամանակվա ամուսին և իրեն նախագահի պաշտոնում նախորդած Նեստոր Քիրշները:

Նմանատիպ նյութեր