Իրանի և «Վեցյակի» միջև բանակցային մթնոլորտը կառուցողական է եղել. Եվրամիություն
Իրանի և «Վեցյակի» միջև անցկացված միջուկային հարցով վերջին բանակցային վերջին փուլն անցել է կառուցողական մթնոլորտում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերով մամլո քարտուղար Քեթրին Ռեյը:
Հիշեցնենք, որ բանակցություններն անց են կացվել դեկտեմբերի 17-ին՝ Ժնևում: Այն անցկացվել է արտգործնախարարների մակարդակով: Հաջորդ փուլը ծրագրված է անցկացնել 2015 թ-ին: Ռեյի խոսքով՝ կողմերը կհանդիպեն հունվարի կեսին: