Իրանի և «վեցյակի» միջև բանակցային նոր փուլը կմեկնարկի հունիսի 16-ին՝ Վիեննայում
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունների նոր փուլն անցկացվելու է հունիսի 16-ից 20-ը՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Մինչ նոր բանակցային փուլի մեկնարկը կողմերը ծրագրել են հավելյալ հանդիպումներ անցկացնել: Արաղչին չի բացառել, որ հունիսին դրա հետ կապված ևս կարող է հավելյա հանդիպում բանակցային փուլ անցկացվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանություններին և միջազգային «վեցյակին» չի հաջողվել կազմել համապարփակ համաձայնագրի տեքստը: