Չինաստանը տնտեսական աջակցություն է խոստացել Ռուսաստանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ռուսաստանին, եթե դրա կարիքը լինի, հաղորդում է Ria Novosti-ն:
Bloomberg պարբերականն իր հերթին գրում է, որ օգնությունը կտրամադրվի Չինաստանի հնարավորությունների և իմաստնության շրջանակում, որպեսզի Ռուսաստանը դուրս գա տնտեսական դժվարություներից:
Ավելի վաղ Չինաստանը Ռուսաստանին առաջարկել էր իր օգնությունը արժութային սվոփի տեսքով: