Դոնեցկում ուկրաինական անօդաչու է խփվել
                        Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինյալները Դոնեցկի վրայով թռչող Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու սարք են ցած գցել: Այս մասին հայտնել է Կույբիշևի և Կիևի վարչական շրջանների ղեկավար Իվան Պրիծոդկոն:
Վերջինիս խոսքով՝ սարքը հետախուզական թռիչք էր իրականացնում նշված տարածքում: Այն խփվել է զենիթահրթիռային համալիրից՝ Դոնեցկի Գլադկովի թաղամասում՝ երեկ երեկոյան ժամը 9-ի սահմաններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

